Բակո Սահակյանը ներկա է գտնվել Քռասնի գյուղի նորակառույց համայնքային կենտրոնի բացմանը


Բակո Սահակյանը ներկա է գտնվել Քռասնի գյուղի նորակառույց համայնքային կենտրոնի բացմանը

  • 16-07-2018 12:31:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: 
 
Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: 
 
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին նախագծի իրականացման համար: 
 
Բակո Սահակյանը խորհրդանշական է համարել, որ համայնքային կենտրոնը կրում է բարերար Հակոբ Բաղդասարյանի անունը, ով մշտապես սատարել է Արցախին, մասնակցել մեր երկրի շենացման ու զարգացման գործին և ողջունել  արարողությանը ներկա բարերարի այրիին ու զավակներին: 
 
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն