Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը


Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

  • 16-07-2018 11:53:50   | Հայաստան  |  Մշակույթ

 
«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 15-ին Ա․ Խաչատրյանի համերգադահլիճում փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: 
 
 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Հրաբուխ», ռեժ․ Ռոման Բոնդարչուկ (Ուկրաինա/Գերմանիա) 
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ․ «Ֆորտունա», ռեժ․Ժերմինալ Ռոո (Շվեյցարիա)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Հեռավոր Համաստեղություն», ռեժ․ Շևաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ․ «Կհանդիպենք վաղը», եթե Աստված տա, ռեժ․ Այնարա Վերա (Իսպանիա)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Հստակ աշխարհ», ռեժ․ Վախթանգ Կունցև- Գաբաշվիլի
 
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմին․ «Եվա», ռեժ․ Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն դեբյուտային ֆիլմին․ «Քամու հետ», ռեժ․ Արթուր Սահակյան (Հայաստան)
Հրանտ Մաթևոսյանի մրցանակ լավագույն սցենարի համար․ «Մայրամուտի Բեռնատարը», ռեժ․ Աբուֆազլ Սաֆարի (Իրան/Գերմանիա) 
Սոս Սարգսյանի մրցանակ լավագույն դերակատարման համար Շանթ Հովհաննիսյանին․  «Եվա», ռեժ․ Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)
AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ Առնո Խայաջանյանին․ «Մենք ենք, մեր սարերը» (ֆրանսիա/ Հայաստան)
FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ. «Դեդե», ռեժ․ Մարիամ Խաչվանի (Վրաստան/ Քաթար)
 
ՊԱՏՎԱՎՈՐ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ․ Հասմիկ Պապյան 
 
«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ. Ջանֆրանկո Ռոզի
«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ․  Ասղար Ֆարհադի (Իրան)
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ