ԵՄ ներկայացուցիչները պատրաստ են հայ գործընկերներից ստանալ կոնկրետ գաղափարներ, որոնք առաջ կտանեն և կիրականացնեն


ԵՄ ներկայացուցիչները պատրաստ են հայ գործընկերներից ստանալ կոնկրետ գաղափարներ, որոնք առաջ կտանեն և կիրականացնեն

  • 16-07-2018 13:42:30   | Հայաստան  |  Հասարակություն

 
Եվրամիության ներկայացուցիչները պատրաստ են հայ գործընկերներից ստանալ կոնկրետ գաղափարներ, որոնք առաջ կտանեն և կիրականացնեն: 
 
Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 
 
Ըստ նրա՝ ԵՄ-ը Հայաստանում կառուցողական է տրամադրված: 
 
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցին և դրա շրջանակներում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյանների հետ հանդիպումներին՝ Պ. Սվիտալսկին նկատեց, որ վերջիններս հստակ ուղերձներ են հղել առ այն, որ պատրաստ են աջակցել բարեփոխումների ընթացքին: 
 
«ԵՄ-ից հնչած այս ուղերձները ուժեղ են և բարեկամական։ Մենք կաշխատենք աջակցության հռչակագիրը վերածել կոնկրետ գործողությունների։ Ես՝ որպես դեսպան, պարտավոր եմ հասկանալ, թե ինչպես կարող ենք այն գործողությունների վերածել»,- նշեց բանախոսը՝  հավելելով, որ իրենք սկսել են ակտիվ շփումները Հայաստանի կառավարության անդամների և միջազգային համայնքի հավանական դրամաշնորհ տրամադրողների հետ: 
 
Պ. Սվիտալսկու խոսքերով, եթե Հայաստանն ավելի մեծ աջակցություն է ակնկալում ԵՄ-ից, ապա պետք է հստակ ձևակերպի այդ ակնկալիքները: 
 
«Ինչպես գիտեք, ես հանդիպել եմ և հանդիպում եմ կառավարության ներկայացուցիչների, նախարարների հետ, և յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տալիս ենք հարց, թե ինչպես օգնենք, ինչ եք ակնկալում մեզանից, սա այն է, ինչը մենք իսկապես վճռական ենք շարունակել: Մենք կցանկանայիք լսել կոնկրետ գաղափարներ, թե ինչպես կարող ենք օգտակար լինել։ Մի շարք նախարարություններից մենք ստացել ենք առաջարկներ, գաղափարներ, բայց մենք կուզեինք համապարփակ պատկեր ունենալ։ Երբ այն կունենանք, կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել»,- ընդգծեց դեսպանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանասական աջակցությունը մինչև 2020 թվականը 100 մլն եվրոյից հասնելու է 160 մլն-ի, ինչը նշանակում է, որ տրամադրվող աջակցության ծավալն ավելացել է 25 տոկոսով: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play