Ավագանու նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով. տեսանյութ


Ավագանու նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով. տեսանյութ

  • 16-07-2018 14:58:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ և 46-րդ հոդվածների և Երևանի ավագանու 2018թ. հուլիսի 12-ի 154-Ա որոշման համաձայն, 2018թ. հուլիսի 16-ին նախատեսված Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության Երևանի ավագանու նիստի սկզբում նիստը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը հայտարարել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ավագանու նիստը իրավազոր է, եթե ներկա են ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին (Երևանի ավագանին ունի 65 անդամ):
 
Սակայն այդ պահի դրությամբ նիստին ներկա են եղել ավագանու միայն հինգ անդամներ և քվորում չի ապահովվել: Հետևաբար, նիստն իրավազոր չի համարվել և, ղեկավարվելով Երևանի  ավագանու կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետով, նիստը վարող Կամո Արեյանը հայտարարել է 30 րոպե տևողությամբ ընդմիջում: 
Ընդմիջումից հետո նույնպես քվորում չի ապահովվել, որից հետո, ղեկավարվելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետով, նիստը համարվել է չկայացած:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն