Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել. նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի. պաշտպան


Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել. նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի. պաշտպան

  • 16-07-2018 15:21:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ոստիկանության ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ազատ է արձակվել:
 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
 
«Արարատ Խանդոյանը, ով առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարի 6ամիս ազատազրկման, ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառվի»,-ասաց Արա Ղարագյոզյանը:
 
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից, ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել:
 
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում և ճանաչվել էր մեղավոր և 2017 թվականի հունիսի 27-ին առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play