Պուտինը և Թրամփը դեմ առ դեմ զրուցել են 2 ժամ 10 րոպե նախապես ծրագրված 1,5 ժամվա փոխարեն
16-07-2018 18:06:21 | | Հասարակություն
Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ առ դեմ զրուցել են 2 ժամ 10 րոպե նախապես ծրագրված մեկ ու կես ժամվա փոխարեն:
Interfax-ի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է Հելսինկիում:
Պուտինի և Թրամփի զրույցը սկսվել է 55 րոպե ուշացումով: Սպասվում է, որ նշյալ հանդիպմանը կհաջորդի ռուս-ամերիկյան բանակցություններն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդվում է, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների առաջինը հանդիպումը Համբուրգում ևս ձգձգվել էր՝ նախատեսված 40 րոպեի փոխարեն նախագահները զրուցել էին 2 ժամ 15 րոպե: