Մրգաշատ գյուղում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել


Մրգաշատ գյուղում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել

  • 16-07-2018 18:44:22   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի վերջնամասում հայտնաբերվել է ամունալ տեսակի պայթուցիկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ գյուղի վերջնամասում հայտնաբերվել է 24 հատ «տրոտիլե բրիկետ»:
 
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ոստիկանության Մեծամորի բաժնի աշխատակիցների մոտենալը:
Նոյյան տապան  -   Հասարակություն