Ա․ Բոշյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն
16-07-2018 19:03:17 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Սոցիալական ապահովության ծառայության պետ Ա. Բոշյանի գլխավորած Ծառայության պատվիրակությունը ս.թ. հուլիսի 12-13-ին Արցախի Հանրապետությունում էր: Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ս. Սաիյանը, հանդիպել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանին և ոլորտի այլ պատասխանատուների, որոնց հետ քննարկվել են Արցախում սոցիալական ապահովության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր և խնդիրներ, մասնավորապես՝ Արցախում վերջերս ներդրված «Էլ.կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի շահագործմանն ու կատարելագործմանը վերաբերող հարցեր:
Հայաստանի պատվիրակությանն ընդունել է նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Ոլորտի պատասխանատուների հանդիպմանը բարեփոխումների շուրջ քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել հաշմանդամության կարգի հստակեցմանը, կենսաթոշակների բարձրացմանը և եկամտահարկի վերանայմանը վերաբերող հարցերին:
Ծառայության պետ Ա. Բոշյանն ընդգծել է, որ Ծառայության անձնակազմը պատրաստ է բացի մասնագիտական խորհրդատվական աշխատանքներից, գործնական հարցերում ևս շոշափելի աջակցություն ցուցաբերել Արցախի գործընկերներին: