Թրամփը Պուտինի գրպանում է


Թրամփը Պուտինի գրպանում է

  • 17-07-2018 16:07:40   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփին խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և դրան հաջորդած հայտարարությունների համար: Թրամփին խիստ քննադատության են ենթարկել անգամ Հանրապետական կուսակցության անդամները:
 
Հանդիպմանը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտել 2016 թվականին կայացած նախագահական ընտրություններին:
 
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը նշել է, որ կասկած չկա, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին և շարունակում է ամբողջ աշխարհում ժողովրդավարությանը վնասելու փորձերը: Նախագահը Թրամփը պետք է գնահատի, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, ասել է Ռայանը: Կոնգրեսականը նշել է, որ ԱՄՆ ու Ռուսաստանի միջև չի կարող բարոյական հավասարություն լինել, Ռուսաստանը շարունակում է թշնամական լինել ամերիկյան արժեքների ու իդեալների նկատմամբ:
 
Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը նշել է, որ Ռուսաստանը պատասխանատու է ամերիկյան ժողովրդավարությունը քայլքայելու փորձերի համար:
 
Սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ նախկինում ամերիկյան ոչ մի նախագահ այսպես չի նվաստացել բռնապետի առաջ:
 
Հանրապետականների մեկ այլ ներկայացուցիչ, Սենատի ռազմական հարցերով հանձնաժողովի անդամ Լինդսի Գրեմը նշել է, որ հանդիպմանը բաց է թողնվել Ռուսաստանին 2016 թվականի միջամտության համար պատասխանատվության կանչելու հնարավորությունը:
 
ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանն էլ Թրամփի հնչեցրած մտքերը դավաճանական է անվանել: Բրենանը նշել է, որ Թրամփն ամբողջությամբ Պուտինի գրպանում է:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play