Հաշվարկվել է շուրջ 5 մլն. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս


Հաշվարկվել է շուրջ 5 մլն. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

  • 17-07-2018 16:58:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հուլիսի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 24 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 350.000  ՀՀ դրամի վարչական տուգանք:
 
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 5.352.450 ՀՀ դրամ:  
        Մասնավորապես`   
 
 
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 
 
Արձանագրվել է իրավախախտման 16 դեպք: 
 
 
     Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 5.090.450 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
 
 
ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բալենի, 3 հացենի, 7 կաղնի, 18 հաճարենի, 23 բոխի) հաշվարկվել է 3.592.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (6.2 խմ)՝ 116.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 
 
ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 կաղնի, 6 բոխի, 1 հաճարենի) հաշվարկվել է 531.840 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպքով (32.93 խմ)՝ 727.610 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 
 
 
ՀՀ Սյունիքի մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հացենի, 2 թխկի, 12 բոխի) հաշվարկվել է 122.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
 
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 
 
 
Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:
 
 ՀՀ Տավուշի մարզ` ապօրինի որսի 1 դեպքով (5 անտառային աղավնի, 3 չիլ կաքավ, 1 նապաստակ, 1 քարակաքավ, 1 կասպիական սև ագռավ) հաշվարկվել է 68.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
ՀՀ Գեղարքունիքի մարզ` ապօրինի արածեցման 3 դեպքով (70 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ) հաշվարկվել է 140.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
 
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
 
ՀՀ Գեղարքունիքի մարզ` ապօրինի արածեցման 2 դեպքով (27 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ) հաշվարկվել է 54.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման,
 
 հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
 
Արձանագրվել է իրավախախատման 2 դեպք։
 
 
         Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
 
 
ՀՀ Շիրակի մարզ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
 
ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ առանց համապատասխան փորձաքննական եզրակացության շինարարություն կատարելու 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play