Ընտրվելու դեպքում Կոռնիձորի Արոն պարտավորվում է ԵԿՄ-ն մաքրել այն բարոյազրկողներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ընտրվելու դեպքում Կոռնիձորի Արոն պարտավորվում է ԵԿՄ-ն մաքրել այն բարոյազրկողներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 17-07-2018 16:59:34   | Հայաստան  |  Հասարակություն



 
Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ տեսնում եմ միայն և միայն պատերազմ անցած հրամատարի, ով գոնե մի քանի անգամ հայտնվել է շրջափակման մեջ, ճեղքել այն, ունեցել է հաղթանակներ և պարտություններ: 
 
Այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԿՄ հիմնադիր նախագահ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո), ում թեկնածությունը ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել են ԵԿՄ-ից զատված ազատամարտիկների 18 ՀԿ-ներ: 
 
Ըստ նրա՝ ԵԿՄ վարչաությունն այսօր հանդիսանում է Հանրապետական կուսակցության կուռ հավաքատեղի, որը միշտ եղել է ՀՀԿ-ի կեղծարարը և կեղտոտ հանձնարարականներ կատարողը: 
 
«Տղանե՛ր, ժամանակն է, ուշքի եկեք և մեղքերի թողություն խնդրեք»,- դիմեց ԵԿՄ վարչության անդամներին Ա. Խուդավերդյանը՝ հավելելով, որ ընտրվելու դեպքում պարտավորվում է մաքրել ԵԿՄ-ն այն բարոյազրկողներից: 
 
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերում ԵԿՄ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանի թեկնածությանը՝ բանախոսն ընդգծեց, որ դեմ է և չի ընդունում, երբ ուժային կառույցի ղեկավար է ընտրվում որևէ կուսակցության ղեկավարը: 
 
Նրա խոսքերով՝ ԵԿՄ-ի համբավը պետք է վերականգնեն թշնամու, փողի և պաշտոնի առջև չծնկած տղաները: 
 
Իր պաշտոնավարման դեպքում Ա. Խուդավերդյանը խոստանում է ստեղծել հրամանատարական խորհուրդ, որը լինելու է սոցիալապես անապահով և ֆինանսական աջակցության կարիք ունեցող ազատամարտիկների խնդիրների լուծման անմիջական պատասխանատուն: 
 
«Հարցը բարձրացվելու է պետական մակարդակով, եթե խնդիր կա օրենք փոխելու, մտնելու ենք Ազգային ժողով և հասնելու ենք նրան, որ ազատամարտիկի կենցաղը փոքվի, որ ազատամարտիկն իրեն չզգա նվաստ»,- շեշտեց Ա. Խուդավերդյանը՝ վստահեցնելով, որ իրենք գումարները չեն գրպանելու և արջերին չեն կերակրի զինվորի բաժնով: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play