Արծվիկ Մինասյանը հանդիպել էլ Մայա Դաղերի հետ


Արծվիկ Մինասյանը հանդիպել էլ Մայա Դաղերի հետ

  • 17-07-2018 17:29:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի հետ։  Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունները։
 
Նախարար Մինասյանը հատկանշել է, որ առևտրատնտեսկան ցուցանիշները թեև գրանցել են զգալի աճ, այդուհանդերձ տնտեսական հարաբերությունները զիջում են երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական, մշակութային հարաբերություններին և կա զգալի ներուժ դրանք բարձր մակարդակի հասցնելու համար։ Նախարարը ներկայացրել է երկրում տնտեսական բարեփոխումների ընթացքը, անդրադարձել ներդրումային և գործարար միջավայրի բարելավման հարցերին, նշել ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ մուտք գործելու համար Հայաստանը որպես հարթակ դիտարկելու առավելությունները։
Դեսպան Մայա Դաղերը նշել է Հայաստանում ներդրումներ կատարելու լիբանանցի գործարարների հետաքրքրվածությունը, անդրադարձել տնտեսական առավելություններին, որոնք էլ խթան են հանդիսանում Հայաստանում գործարարության զբաղվելու համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների հետ հանդիպելու և հարցերին արագ և հասցեական արձագանքելու համար։ Նախարարը կարևորել է նաև երկու երկրների գործարարների փոխայցելությունները, որոնք կնպաստեն նոր գործարար կապերի ստեղծմանը։ Նշվել է զբոսաշրջության զարգացման մեծ ներուժի մասին։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play