Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան հյուրընկալել է Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիա


Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան հյուրընկալել է Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիա

  • 17-07-2018 17:47:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան հյուրընկալեց Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի նախագահ պրն. Անդրանիկ Հակոբյանին և փոխնախագահ պրն. Հայկ Միսակյանին: Քննարկվեցին հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման հնարավոր ճանապարհները՝ զանազան համատեղ միջոցառումներ կազմակերպելու տեսքով:

ՀԿԿՖ պատվիրակությունը դեսպանին ներկայացրեց կատարած աշխատանքը, իսկ դեսպանն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց ֆեդերացիայի ղեկավարությանը  ճապոնական այս մարզաձևի՝Հայաստանում այսչափ մասսայականացմանն ու հանրաճանաչությանը նպաստելու համար:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play