Շենգավիթի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018թ. բակային փառատոնի բասկետբոլի մրցաշարի հաղթող


Շենգավիթի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018թ. բակային փառատոնի բասկետբոլի մրցաշարի հաղթող

  • 18-07-2018 15:23:18   | Հայաստան  |  Սպորտ

 
 
Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018 թվականի բասկետբոլի «Երևանի ոսկե զամբյուղ» կոչվող մրցաշարում մի քանի օր շարունակվող հանդիպումներում հաղթողի կոչումն էին միմյանց միջև որոշում մայրաքաղաքի վարչական շրջանների պատանի բասկետբոլիստները: Կայացած խաղերի արդյունքներով, եզրափակչում հանդիպել են  Շենգավիթ և Ավան վարչական շրջանների թիմերը: Ավելի հաջող են հանդես եկել շենգավիթցի բասկետբոլիստները, ովքեր էլ դարձել են այս մարզաձևի մրցաշարի հաղթող: 3-րդ տեղի համար պայքարում ուժերն են չափել Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների թիմերը: Այստեղ էլ հաղթել են Կենտրոն վարչական շրջանի բասկետբոլիստները, որոնք նույնպես արժանացել են մեդալների և պատվոգրերի:
 
Մարզական այս փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում:
 
Նոյյան տապան  -   Սպորտ