«Շիրակ կենտրոն». իրոք որ՝ դե արի ու… մի՛ խելագարվիր


«Շիրակ կենտրոն». իրոք որ՝ դե արի ու… մի՛ խելագարվիր

  • 18-07-2018 15:59:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Որքան հասկանում եմ, «Շիրակ կենտրոնի» գլխին կրկին սև ամպեր են կուտակվում: Կրկին հայտնվելու ենք դատական քաշքշուկների, տույժ ու տուգանքների մեջ, և կրկին՝ սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող, բազմազավակ անօթևան ընտանիքներին փրկության ձեռք մեկնելու ու նրանց նոր բնակարաններ նվիրելուն նպաստելու պատճառով: 
 
 
Մի քանի օր առաջ մի գյումրեցի փաստաբանից գրություն ստացանք, որով մեզնից պահանջում է անօթևան ընտանիքներից մեկին վերջերս բնակարան նվիրելու (ու դրանով ևս մի խարխուլ կացարանից քաղաքն ազատելու) հիմքերը՝ զգուշացնելով, որ այս գործով դիմել են նաև դատախազություն: Պարզվում է՝ բողոքող կողմն էլ մանկահասակ երեխաներով նոր բնակարանատեր դարձած ընտանիքի վաղուց Մոսկվայում բնակվող հարազատն է և համարում է, որ դոմիկը չպետք է քանդվեր:: Ստացվում է` անգամ Գյումրու տեղը չիմացող ամերիկահայ բարերարը անօթևան ընտանիքի մասին պատմող լուսանկարները տեսնելով նորակառույց բնակարան է նվիրում, իսկ ... 
 
Հ. Գ. Թեև 1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն Գյումրիում շարունակում է իշխել աղետի ճնշող հոգեբանությունը և քաղաքով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Հայաստանի կառավարությունը անհապաղ պետք է անդրադառնա կիսախարխուլ կացարանների գոյության իրավական հիմքին՝ ի վերջո պարզելով, թե արդյո՞ք նախկինում բնակարաններ ստացած բոլոր ընտանիքներն են քանդել այդ դոմիկներ կոչվածները, ինչպես պահանջում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգը: Եթե չեն քանդվել, ապա ովքեր են այդ հանցավոր երևույթին նպաստել:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play