Պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից Եվրահանձնաժողովի ղեկավարին հրավիրել են խորոված ուտելու
18-07-2018 16:11:02 | | Հասարակություն
Ռուս հեռախոսային պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը, ովքեր նաև հայնտի են «Վովան» և «Լեկսուս» կեղծանուններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին և հրավիրել Երևան խորոված ուտելու:
Gazeta-ի փոխանցմամբ՝ Վովան և Լեկսուսը Փաշինյանի անունից դժգոհել են ԱՄՆ-ի կողմից ենթադրյալ ճնշումներից, որից հետո Յունկերը պատմել է, որ Եվրահանձնաժողովի անդամները «ստիպված են նորից ու նորից պարոն Թրամփին բացատրել, թե ինչպես է կառուցված աշխարհը»:
«Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում: Եվ մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի լավ հասկանալ Հայաստանում տեղի ունեցածը: Ամեն ինչ լավ է, հաջողություններ եմ մաղթում»,- ասել է Յունկերը:
Պրանկերները նաև պատմել են, որ Երևանում գերազանց հայկական խորոված են պատրաստում:
Եվրահանձնաժողովի ղեկավարը խոստացել է Հայաստան ժամանել հաջորդ տարի: