Փոխնախարար Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը


Փոխնախարար Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

  • 19-07-2018 12:51:17   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 18-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով դեպարտամենտի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: 
 
Հանդիպման ընթացքում Քոչարյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության մոտեցումները դատաիրավական ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են Եվրոպական Միության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ քննարկվել են իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին և դատաիրավական բարեփոխումների աջակցության վերաբերյալ քաղաքական երկխոսության կազմակերպմանը վերաբերող հարցեր: 
Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության նոր ծրագրերի մասին:
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
19.07.2018
 
Նոյյան տապան  -   Իրավունք