Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ. Արթուր Վանեցյան


Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ. Արթուր Վանեցյան

  • 19-07-2018 14:23:38   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռևս չի հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) , բայց առաջիկայում կհրավիրվի հարցաքննության «Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների գործով: 
 
Այս մասին ՀՀ կառավարության հուլիսի 19-ի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: 
 
Ըստ նրա՝ հիմնադրամում մեծածավալ ստուգումներ են իրականացվում, որոնք ավարտին են մոտենում: 
 
Ա. Վանեցյանի փոխանցմամբ՝ Տ. Մարգարյանի անվամբ բիզնեսներ չեն հայտնաբերվել, իսկ նրա ունեցվածքի մասով առկա նյութերը կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի խորհրդական Արեն Մկրտչյանը փոխանցել է իրեն, որոնք պետք է ուսումնասիրվեն: 
 
Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում իր առաջադրվելուն՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ դեմ չէ ստանձնել այդ պաշտոնը, քանի որ սիրում է ֆուտբոլը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն