Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը կկայանա հուլիսի 26-ին․168.am


Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը կկայանա հուլիսի 26-ին․168.am

  • 19-07-2018 15:43:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում նախատեսված է հուլիսի 26-ին: Ինչպես այսօր կառավարությունում լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ծանուցագիրն այդ օրվա համար արդեն տրված է Ռ.Քոչարյանին։
 
 
«Նախատեսվում է, որ նա հուլիսի 26-ին պետք է ներկայանա»,- ասաց Ս.Խաչատրյանը:
 
Նա հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյոք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրավիրվե՞ն հարցաքննության, թե՞ ոչ։ ՀՔԾ պետը վստահեցրեց, որ անձերի հետ կապված որևէ սահմանափակում չկա, և Մարտի 1-ի գործով որպես վկա կարող է հրավիրվել ցանկացած ոք:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը