Բավարարվել է 22 տարվա վաղեմությամբ կատարված չարաշահումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելուն ուղղված դատախազության հայցը


Բավարարվել է 22 տարվա վաղեմությամբ կատարված չարաշահումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելուն ուղղված դատախազության հայցը

  • 19-07-2018 18:35:54   | Հայաստան  |  Իրավունք

Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայցի բավարարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել վերականգնել կազմակերպության կողմից դեռևս 1996թ. պետությանը պատճառված ավելի քան 20 մլն դրամի վնասի վերականգնումը, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը: 

 
1996թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրության էր ենթարկել «Երևան Ինվեստ» պետական ձեռնարկության գործունեությունը, որի արդյունքում պարզվել էր, որ ձեռնարկության  մի շարք պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն էին իրականացրել: Դրա հետևանքով պետությանը և կազմակերպություններին պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:
 
1997թ. օգոստոսի 20-ին  ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ և 1551-րդ հոդվածների հատկանիշներով Երևան քաղաքի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել, որի  շրջանակում որպես մեղադրյալ էր ներգրավվել «Երևան Ինվեստ» պետական ձեռնարկության տնօրեն Ա. Օրդյանը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի հոդվածի 4-րդ մասով, 89-րդ հոդվածի 3-րդ մասով և 184-րդ հոդվածով նաատեսված հանցավոր արարքների կատարման համար:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play