Միքայել Մելքումյանն հանդիպել է Սլովակիայի Հանրապետությունից ժամանած գործարարների հետ
19-07-2018 18:50:19 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հանդիպել է Սլովակիայի Հանրապետությունից ժամանած գործարարների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ սլովակ և բուլղար գործարարների կողմից ՀՀ-ում ներդրումների իրականացման հնարավորությունների վերաբերյալ:
Միաժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն իր մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտել Սլովակիայի կողմից դեպի Իսրայել՝ Հաուբիցներ և Դանա ինքնագնաց հրթիռանետային համակարգեր արտահանելու, լիցենզիա տրամադրելու կապակցությամբ՝ հաշվի առնելով, որ այդ զինատեսակները միանգամից Իսրայելից փոխադրվում են Ադրբեջան: