Ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու համար


Ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու համար

  • 20-07-2018 15:08:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով: Աշխատանքային խումբը կանոնակարգելու է   ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության պետ` Ալեքսանդր Ավետիսյանը:
 
Աշխատանքային խմբի առաջարկները համաձայնեցվելու են պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի հետ, որից հետո մշակվելու է համապատասխան կարգ և մինչև ս.թ սեպտեմբերի 30-ը ներկայացվելու է  ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play