Երկրում թալանի ծավալը մեր բոլորի վառ երևակայության սահմաններից անդին է. ՀՀ վարչապետ


Երկրում թալանի ծավալը մեր բոլորի վառ երևակայության սահմաններից անդին է. ՀՀ վարչապետ

  • 20-07-2018 15:28:44   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երկրում թալանի ծավալը մեր բոլորի վառ երևակայության սահմաններից անդին է: 
 
Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում քաղաքացիների աշխատավարձերի և թոշակների բարձրացման վերաբերյալ հարցին: 
 
Ըստ նրա՝ ՀՀ ներկայիս կառավարությունը մեկ ամսում կոռուպցիայի դեմ պայաքարում առանց որևէ մեկ լումա ծախսելու, կարողացել է անել ավելին, քան Եվրամիությունը և Հայաստանի նախկին կառավարությունը երկկողմ համագործակցության շրջանակներում: 
 
«Ինչ վերաբերում է թոշակների և աշխատավարձերի բարձրացմանը, բնականաբար, մեր առջև դրված է այդպիսի խնդիր, և մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրը լուծելու համար: Եվ այո՛, երբ որ ասում ենք ներառող տնտեսական համակարգ, նաև երբ ասում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց բանտերը լցնելն է, այլ որպեսզի մենք առաջինըէ ապահովենք մաքսիմալ հավասար դաշտ տնտեսական բնագավառում, երկրորդը՝ պետությանը, ժողովրդին հասանելիք գումարները գանձենք և այդպիսով նաև ավելացնենք պետական եկամուտները»,- ընդգծեց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ պետական եկամուտների ավելացումը կբերի նաև թոշակների և աշխատավարձերի բարձրացմանը: 
 
Նրա փոխանցմամբ՝ այժմ քննարկում են 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը և պատրաստվում են ամփոփել այդ գործընթացի որոշակի փուլը, որպեսզի ստիպված չլինեն պետական պարտքն ավելացնել: 
 
Վարչապետի խոսքերով՝ ներկայումս Հայաստանում կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարն այնպիսի ծավալներ է ստացել, որ ընդգրկում է ավելի մեծ թվով մարդկանց և նույնիսկ այնպիսիններին, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը. «Կոռուպցիայի դեմ պայքարը որևէ մեկին հանդիպելիս կանգ չի առնելու»: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն