Հանրապետությունում առաջիկա օրերին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ․ԱԻՆ


Հանրապետությունում առաջիկա օրերին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ․ԱԻՆ

  • 20-07-2018 16:26:24   | Հայաստան  |  Հասարակություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
 
Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 20-ի երեկոյան ժամերին, 24-25-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
 
 
Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.80C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.50C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 27.00C
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play