Արմեն Սարգսյանն ընդունել է «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին


Արմեն Սարգսյանն ընդունել է «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին

  • 20-07-2018 16:32:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մասնագիտացված աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական եւ Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ- գործընկեր Յացեկ Կեձիորի գլխավորությամբ:
 
Նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը եւ մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկային, իրավունքի եւ խորհրդատվության ոլորտներում՝ Հանրապետության նախագահը կարեւորել է Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնումը, որը կնպաստի հիշյալ ոլորտների զարգացմանը, միջազգային փորձի տարածմանը եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
 
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընկերության գործունեության ծրագրերին, մտքեր փոխանակել մեր երկրի զարգացման համար շահեկան նորարարական հեռանկարային գաղափարների շուրջ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play