«Արցախ» ակումբը պաշտպանելու է Արթուր Վանեցյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի ընտրություններում․ 168.am


«Արցախ» ակումբը պաշտպանելու է Արթուր Վանեցյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի ընտրություններում․ 168.am

  • 20-07-2018 16:51:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am «Արցախ» ֆուտբոլային ակումբի տնօրինությունը մեծ ոգևորությամբ է ընդունում  Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու  ցանկության մասին լուրը։
 
««Արցախը» իր վստահությունն է հայտնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը ՀՖՖ նախագահի պաշտոնում և պատրաստ է պաշտպանելու նրա թեկնածությունը առաջիկա ընտրություններում։
 
Վստահ ենք, որ պարոն Վանեցյանի օրոք կունենանք այն հավաքականն ու ներքին առաջնությունը, որին տարիներ շարունակ սպասել է հայ ժողովուրդը։ Աջակցենք և միասին զարգացնենք հայկական ֆուտբոլը»,-ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը