Քննարկվել են խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր


Քննարկվել են խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր

  • 20-07-2018 17:44:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, հրավիրված է եղել «Հայաստանի Առաջին խորհրդարանի 100-ամյակը» նախաձեռնության ղեկավար, ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Ռուբեն Թորոսյանը:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել հիմնական միջոցառումների ծրագրին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն