Սփյուռքի նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նախաձեռնած համատեղ արտագնա խորհրդակցությանը


Սփյուռքի նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նախաձեռնած համատեղ արտագնա խորհրդակցությանը

  • 20-07-2018 18:44:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 20-ին Ջերմուկում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նախաձեռնած համատեղ արտագնա խորհրդակցությանը:
 
Խորհրդակցությանը մասնակցում էին ՄԱԿ ՓԳՀ-ի հիմնական կառավարական գործընկեր Միգրացիոն ծառայության պատվիրակությունը, սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը և նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը:
 
Աշխատաժողովի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին փախստականների համար միջազգային պաշտպանություն ապահովելու և կառավարությանը հայաստանյան համատեքստում երկարատև լուծումներ գտնելուն աջակցելու հարցում ՄԱԿ ՓԳՀ դերի հետ:
 
Մասնակիցները ներկայացրին ինտեգրման ռազմավարությունների մշակման և դրանց տարրերի վերաբերյալ սփյուռքի նախարարության տեսլականը, թե ինչպես պետք է հասցեագրել տեղահանված բնակչության ինտեգրումը նախարարության լիազորությունների ավելի լայն շրջանակի ներքո, տրամադրեցին Միգրացիոն ծառայության կողմից մշակված ինտեգրման հայեցակարգի և դրա իրականացման նախնական փորձի մասին տեղեկատվություն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն