Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ, դեպքի վայրում է եղել Հրաչյա Ռոստոմյանը․ԱԻՆ


Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ, դեպքի վայրում է եղել Հրաչյա Ռոստոմյանը․ԱԻՆ

  • 21-07-2018 12:18:54   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ:
 
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
 
Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:12-ին, մարվել 21:49-ին: Այրվել են մոտ 50 հա  խոտածածկ տարածք և 7 չշահագործվող շինություն:
 
Դեպքի վայրում են գտնվել  ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ԵՓՎ պետ Առնոլդ Հարությունյանը:
 
Դեպքի վայրում ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play