Տան նկուղում օձ է հայտնաբերվել․ԱԻՆ


Տան նկուղում օձ է հայտնաբերվել․ԱԻՆ

  • 21-07-2018 12:22:45   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

Հուլիսի 20-ին՝ ժամը 22:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղի 4-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
 
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
 
Փրկարարները բռնել են կապարագույն սահնօձ տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք:
Նոյյան տապան  -   Հասարակություն