Ահազանգ. «Արմօյլ»-ը շարունակում է կառուցել գործարանը. Արթուր Գրիգորյանը գործարանում է․Econews.am


Ահազանգ. «Արմօյլ»-ը շարունակում է կառուցել գործարանը. Արթուր Գրիգորյանը գործարանում է․Econews.am

  • 21-07-2018 12:24:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը կայացրել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ կողմից նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը:

Այսօր, սակայն, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչներից ստացանք ահազանգ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/, որ գործարանի շինարարական աշխատանքները շարունակվում են: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքները շարունակվում են և՛ գիշերը, և՛ ցերեկը: «Ոչ միայն աշխատանքներ են տեղի ունենում, այլև նոր աշխատողներ են ընդունում, որպեսզի արագ ընթանա գործը: Ու այդ ամեն ինչը գաղտնի են անում: Այն ժամանակ, եթե մեքենաներն ավելի շատ էին գործարանի դիմաց, այժմ աշխատողները մեքենաներով չեն գալիս, որպեսզի չերևա, որ աշխատում է»,- ասաց քաղաքացին:

Տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանի հետ, ով մեզ հայտնեց, որ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն անձամբ այս պահին գտնվում է «Արմօյլ» ՓԲԸ գործարանի տարածքում՝ ծանոթանալու խնդրին: Տեսչական մարմնի աշխատանքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

 

Econews.am

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play