Արթուր Վանեցյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային


Արթուր Վանեցյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

  • 21-07-2018 12:48:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ջուն Յամադային: 
 
Ողջույնի խոսքից հետո ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանն իր ցավակցությունը հայտնեց դեսպան Յամադային՝ վերջերս Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների զոհերի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում տնօրենը պատրաստակամություն հայտնեց տեղեկատվության և փորձի փոխանակման հարցի շուրջ համագործակցել Ճապոնիայի հատուկ ծառայությունների հետ: Արծարծվեց նաև հատուկ ծառայությունների համար նախատեսված ճապոնական հատուկ տեխնիկայի ձեռքբերման հարցը: ԱԱԾ տնօրենը հույս հայտնեց, որ հանդիպումն ամուր հիմք կհանդիսանա Հայաստանի և Ճապոնիայի հատուկ ծառայությունների միջև համագործակցության և փոխգործակցության համար՝ ի նպաստ երկու պետությունների շահերի:
 
 Դեսպան Յամադան ընդգծեց, որ մեր երկիրը ահաբեկչական սպառնալիքների և հանցավորության այլ դրսևորումների տեսանկյունից համարում է անվտանգ, ինչը նրա գնահատմամբ, ՀՀ ԱԱԾ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունքն է: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը նաև նշեց, որ  ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը Հայաստանում վկայում է երկրի անվտանգ լինելու մասին: 
 
Դեսպան Յամադան նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել ՀՀ ԱԱԾ և Ճապոնիայի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը: 
 
 Հանդիպման վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:
 
 
 
 
 
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն                                                            20.07.2018թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play