Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/


Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

  • 21-07-2018 15:09:58   | Հայաստան  |  Իրավունք



 
Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ <> Քոնչո մականվամբ Նորայր Փիլոյանին։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։ 
 
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։ 
Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։ 
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նոյյան տապան  -   Իրավունք