Մեսրոպ Մաշտոց համալսարանի մանկական թատերական խումբը հանդես է եկել հերթական ներկայացմամբ․«Արցախպրես»


Մեսրոպ Մաշտոց համալսարանի մանկական թատերական խումբը հանդես է եկել հերթական ներկայացմամբ․«Արցախպրես»

  • 21-07-2018 15:32:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում երեկ կայացել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Արտ ստուդիա»-ի «Бродячая собака» մանկական թատերական խմբի «Приключения в типичном городе» ռուսալեզու ներկայացման առաջնախաղը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովան նշել է, որ խումբը ներկայացմանը պատրաստվել է շուրջ երեք ամիս:
 
«Ներկայացմանը մասնակցում են հինգից տասներեք տարեկան թվով տասնինը երեխաներ, և սա մեր մանկական խմբի երկրորդ ներկայացումն է»,- նշել է Ժ. Կրիկորովան:
 
Խոսելով թատերական խմբի մասին՝ Ժ. Կրիկորովան հայտնել է, որ այն ստեղծվել է 2013 թվականի փետրվարին, իսկ մանկական խումբը՝ 2017 թվականի սեպտեմբերին:
 
 «Թատերական խմբի գործունեության  հինգ տարիների ընթացքում հանդես ենք եկել տասնմեկ ներկայացմամբ: Մինչ տարեվերջ նախատեսել ենք դարձյալ հանդես գալ մանկական  ներկայացումներով, որոնցից մեկը կկայանա սեպտեմբերին, իսկ մյուսը՝ դեկտեմբեր ամսում՝ նախատոնական օրերին»,- մանրամասնել է խմբի ղեկավարը:  
 
 Ժ. Կրիկորովան ընդծել է, որ պարապմունքների անցկացման համար անհրաժեշտ պայմաններն առկա են, որոնք ապահովում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը