«Մեր արտադրողների մեծ մասը զենք է սարքում թշնամու համար». Վահագն Պողոսյան (տեսանյութ)


«Մեր արտադրողների մեծ մասը զենք է սարքում թշնամու համար». Վահագն Պողոսյան (տեսանյութ)

  • 22-07-2018 20:36:32   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Մենք թարս տեղից ենք գալիս, քանի որ պետությունն իր գիտնականների առջև խնդիր չի դնում, պատվեր չի տալիս: Հայ ճարտարագետը միշտ թշնամու համար զենք է սարքում ու հպարտանում է դրանով` չար ուժերին ծառայելու համար, իր համար կարևորն այդ զենքը սարքելն է: «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակված «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում այս կարծիքն արտահայտեց «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը (դիտել 5:04-ից)։
«Մենք այն մյուս ծայրից պետք է գանք` պատվիրատուից, նպատակից, այսինքն` եթե դու ունես նպատակադրում, քեզ պետք է զենք, քեզ պետք է գործիք»,- ասաց Վահագն Պողոսյանը և քիչ անց հավելեց, որ եթե գիտնականը չունի նպատակադրում, սկսում է գործատու, պատվիրատու փնտրել, ինչը գալիս է նրանից, որ գործիքի մասին ենք խոսում, ոչ թե նպատակի:
Իրոք, մեր երկրում այդքան խոսում ենք, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման, դրան պետական աջակցության, նշված ոլորտի կարևորության և այն կարևորելու կամ ավելի կարևորելու անհրաժեշտության մասին: Բայց ՏՏ ոլորտն ի՞նչ չափով է ծառայում մեր պետությանը, մեր երկրի առջև ծառացած տարբեր խնդիրների լուծմանը: Իրականությունն այն է, որ հայ ծրագրավորողների, տվյալ ոլորտում ճարտարագետների մտավոր աշխատանքը գրեթե ամբողջությամբ ծառայում է օտարին, իսկ որոշ դեպքերում միգուցե նաև` թշնամուն…
«Դարբինը որ թուր է սարքում, ինքը պետք է վաճառի այդ թուրը, եթե իր գյուղում ասպետներ չկան, ինքը կողքի գյուղի ասպետներին է այդ թուրը վաճառում»,- ասաց «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիրը և նշեց, որ շատ պետություններ այդքան ուժեղ գիտություն չունեն, կամ իրենց մոտ այդ հարցը դրված չէ` անպայման լավ գիտնական դառնալ, բայց իրենք հաջողությունների են հասնում` վարձելով այդ գիտնականներին դրսից, այլ ազգերից:
«Այսինքն` դա մեզ պետք է հուշի, որ ուժեղ պետություն ունենալու համար առաջնայինը ոչ թե գիտնական կրթելու խնդիրն է, այլ այդ գիտության օգտագործողի, այդ գիտության պատվիրատուի կրթելու խնդիրն է,- ասաց Վահագն Պողոսյանը։- Եթե մեր մոտ պատվիրատուն տգետ է, ներքին ասպետը չի հասկանում, որ իրեն թուր է պետք, դու ստիպված ման ես գալիս` թշնամու համար այդ զենքը սարքես: Մեր արտադրողների մեծ մասը զենք է սարքում թշնամու համար, բարձր աշխատավարձ է ստանում այդ ոլորտից` ՏՏ ոլորտից և բարձր տեխնոլոգիաների ոլորտից, ու իրեն թվում է, թե ինքը լավ պետության քաղաքացի է, որովհետև կինն իր վրա չի խոսում, ոչ ոք իր վրա չի խոսում, ինքը հպարտ քայլում է Հյուսիսային պողոտայով, որ սրճարանն ուզում է, մտնում է, իրեն թվում է, թե ինքը կայացած մարդ է: Բայց ինքը թշնամու համար զենք է սարքում…»:
Ըստ «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադրի, մենք հիմա շեշտը դրել ենք այն կիսաճշմարտության վրա (կիսաճշմարտությունը կեղծիքից վտանգավոր է), որ մեզ պետք են լավ գիտնականներ, պետք են լավ կրթություն, լավ ճարտարագետներ, բարձր տեխնոլոգիական ոլորտ և այլն, փողը կարևոր է, դրսից պատվերները ստանում են, փող է գալիս Հայաստան,…
«Այդ բոլորը,- շարունակեց Վահագն Պողոսյանը,- ճիշտ են, բայց կեսն են, այն ավելի կարևոր կեսն այն է, որ դու պետք է նպատակադրում ունենաս, որը բխում է քո պատկերացումից քո և աշխարհի մասին»:
Հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց`  «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան»հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Արթուր Հովհաննիսյան
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում