Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Փանիկ համայնք


Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Փանիկ համայնք

  • 23-07-2018 10:50:22   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 22-ին այցելել է Շիրակի մարզի Փանիկ  համայնք: 
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանի ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել համայնքի զոհված ազատամարտիկների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված զինվորի շիրիմներին:
 
Փանիկի համայնքապետարանում Դավիթ Տոնոյանը մարզային և համայնքային իշխանությունների, ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել է օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները և դրա հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու համայնքի խնդիրները:
 
Պաշտպանության նախարարը Փանիկում մասնակցել նաև է ՌԴ 102-րդ ռազմակայանի  կազմակերպած միջոցառմանը` զինվորական դաշտային հյուրասիրությանը և համերգային ծրագրին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն