Հարկադիր կատարման ծառայությունը հուլիսի 16-ից 20-ը ստացել է 2082 դիմում և գրություն


Հարկադիր կատարման ծառայությունը հուլիսի 16-ից 20-ը ստացել է 2082 դիմում և գրություն

  • 23-07-2018 13:24:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 16-ից 20-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2082 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 533 հեռախոսազանգի:
 
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 30 բողոքի: 
 
2018 թվականի հուլիսի 16-ից 20-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1.743 քաղաքացի:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն