Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա


Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

  • 23-07-2018 13:34:45   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 22-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):
 
Երկօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ  իրականացվող ծրագրերը:
 
 
ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ
 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց
 
Մոսկուա
 
 
Յուլիսի 22-ի երեկոյեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկուա (Ռուսաստանի Դաշնութիւն):
 
Երկօրեայ այցի ընթացքում Նորին Սրբութիւնը հանդիպումներ կ'ունենայ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածութեամբ իրականացուող ծրագրերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն