«Արմենբրոկ»-ն ավարտել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը


«Արմենբրոկ»-ն ավարտել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը

  • 23-07-2018 13:42:07   | Հայաստան  |  Կազմակերպություններ

«Արմենբրոկ» ներդրումային բաց բաժնետիրական ընկերությունն ավարտեց  «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը: 
 
Ինչպես նախապես հայտնվել էր, ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով 24 ամիս ժամկետով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է ուրբաթ օրը, 20.07.2018թ.-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայի աճուրդի ընթացքում: «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի կողմից թողարկված պարտատոմսերը տեղաբաշխվել են ամբողջությամբ. ՀՀ դրամով 10,000 պարտատոմս՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և տարեկան 10% եկամտաբերությամբ (ընդհանուր տեղաբաշխված ծավալը՝ 100 մլն ՀՀ դրամ), ինչպես նաև ԱՄՆ դոլարով 10,000 պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և տարեկան 6.9% եկամտաբերությամբ (ընդհանուր տեղաբաշխված ծավալը 1 մլն ԱՄՆ դոլար): Պարտատոմսերի դիմաց արժեկտրոնային եկամուտը կվճարվի կիսամյակային հաճախականությամբ: 
 
Հաջորդիվ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ի տեղաբաշխված պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում: Ցուցակմանը հաջորդող օրվանից «Արմենբրոկ»-ը կստանձնի նաև պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթը, ապահովելով նրանց մշտական իրացվելիությունը երկրորդային շուկայում: 
 
 
 
«Արմենբրոկ» ներդրումային ԲԲԸ-ի մասին 
 
Հիմնադրվելով 1994.թ.-ին, «Արմենբրոկ»-ը հաճախորդներին տրամադրում է ֆինանսական, ներդրումային և դեպոզիտար ծառայությունների լայն ընտրանի: 2012-2016թթ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայի մրցանակաբաշխություններին «Արմենբրոկ»-ը բազմիցս հաղթող է ճանաչվել տարբեր անվանակարգերում, այդ թվում Բորսայի լավագույն անդամի անվանակարգում:
 
 
 
«Արմենբրոկ» ԲԲԸ 
 
Հեռ.՝ +374 10 538700
 
Էլ.փոստ՝ armenbrok@armenbrok.com  
 
Պաշտոնական կայք՝ www.armenbrok.com 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play