Ռուսաստանում թոշակառու կինը 200 հազար ռուբլի է փոխանցել իր «թոռանն» ու հիշել, որ ինքը թոռ չունի.tert.am


Ռուսաստանում թոշակառու կինը 200 հազար ռուբլի է փոխանցել իր «թոռանն» ու հիշել, որ ինքը թոռ չունի.tert.am

  • 27-07-2018 16:30:24   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում բնակվող թոշակառու Աննա Բրագինան հեռախոսային խաբեբայի զոհ է դարձել, որը ներկայացել է որպես իր թոռ:
 
«Версия»-ի հաղորդմամբ՝ խաբեբան հայտնել է կնոջը, որ ինքը ՃՏՊ-ի մեջ է ընկել և 200 հազար ռուբլի է խնդրել 86-ամյա կնոջից: Կինը հավաքել է անհրաժեշտ գումարը, փոխանցել այն խաբեբային ու միայն դրանից հետո հիշել, որ ինքը թոռներ չունի:
 
Նշվում է, որ անհայտ անձը զանգահարել է տարեց կնոջը գիշերը և ասել, որ ինքը վրաերթի է ենթարկել մի մարդու, և գումարն անհրաժեշտ է բանտից խուսափելու համար:
 
Հասկանալով, որ իրեն խաբել են՝ Բրագինան ոստիկանություն է դիմել: Իրավապահ մարմինների աշխատակիցները քրեական գործ են հարուցել, սակայն հանցագործները որևէ հետքեր չեն թողել:
 
Բրագինայի խոսքով՝ ինքը կարծել է, թե զանգահարողն իր զարմիկի որդին է, քանի որ նա տատիկ է ասել իրեն:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը