Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է նորաօծ քահանաների հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է նորաօծ քահանաների հետ

  • 31-07-2018 14:43:57   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն հանդիպում ունեցավ սույն թվականի հունիսի 10-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ձեռնադրված տասներկու քահանաների հետ: 
Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրական պատգամը բերեց քահանա հայրերին` բարի առաքելություն մաղթելով իրենց հովվական ծառայության մեջ: Հայոց Հովվապետը կատարեց նաև նորաօծ քահանաների հետագա ծառայության նշանակումները:
 
Արժանապատիվ Տ. Գևորգ քահանա Աստարյանը հոգևոր ծառայության նշանակվեց Վիրահայոց թեմում, Արժանապատիվ Տ. Գարեգին քահանա Սարգսյանը` Շիրակի թեմում, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Աբգարյանն ու Տ. Զավեն քահանա Հայրապետյանը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Խունոյանն ու Տ. Արամ քահանա Թիլիքյանը հովվական սպասավորության կոչվեցին Արցախի թեմում: Արժանապատիվ Տ. Անդրանիկ քահանա Սարգսյանը ծառայության կմեկնի Գուգարաց թեմ, Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանը, Տ. Սիմեոն քահանա Հովհաննիսյանն ու Տ. Համազասպ քահանա Հագեյանն իրենց ծառայությունը կշարունակեն ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունում: Արժանապատիվ Տ. Եզնիկ քահանա Թորգոմյանը կսպասավորի Ռումինիայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Ավետիս քահանա Մակարյանը` Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանում:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը վերստին օրհնեց քահանաներին և նրանց ընծայեց մասնատուփեր, ձեռաց խաչեր ու «Մաշտոց» ծիսարաններ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն