«Նախադեպը եղավ Ռոբերտ Քոչարյանը, հաջորդը լինելու է Սերժ Սարգսյանը». Իրավապաշտպանները շարունակելու են պայքարել (ՏԴՍԱԳՐՈւԹՅՈւՆ)
02-08-2018 19:38:44 | Հայաստան | Քննարկում
«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն էին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը և «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը։
Հաղորդման ընթացքում իրավապաշտպաններն անդրադարձան Հայաստանում իրավական ոլորտում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, հատկապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանվորմանը և դրա հետ կապված իրադարձությունների հնարավոր զարգացումներին։