Յուրի Խաչատուրովը Մոսկվայում քննության ընթացքի մասին տեղեկություններ չի հայտնել. դա Հայաստանի ներքին գործն է. ՀԱՊԿ մամուլի քարտուղար․168.am


Յուրի Խաչատուրովը Մոսկվայում քննության ընթացքի մասին տեղեկություններ չի հայտնել. դա Հայաստանի ներքին գործն է. ՀԱՊԿ մամուլի քարտուղար․168.am

  • 07-08-2018 18:09:49   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և շուտով կանցնի իր պարտականությունների իրականացմանը, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
 
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Երևանից և անցել իր պարտականությունների լիակատար իրականացմանը», – հայտնել է նա։
 
Զայնետդինովը նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանելու իր նկատմամբ իրականացվող քննության ընթացքը, քանզի այն կարող է վնասել իր երկրի իմիջին։
 
«Քննության ընթացքի մասին ՀԱՊԿ քարտուղարությունում պաշտոնական տեղեկատվություն չկա, գլխավոր քարտուղարը կարծում է, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Եւ այս մասին նա այլ մեկնաբանություններ չի տալու, որպեսզի վնաս չպատճառի Հայաստանի իմիջին», – մանրամասնել է մամուլի քարտուղարը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը