Դատարանները կայացնում են ամբոխահաճո որոշումներ․ Աղասի Ենոքյան (տեսանյութ)


Դատարանները կայացնում են ամբոխահաճո որոշումներ․ Աղասի Ենոքյան (տեսանյութ)

  • 09-08-2018 12:33:13   | Հայաստան  |  Քննարկում



«Դատական համակարգի անկախությունը դեռևս չի կայացել, պարզապես հեռախոսային դատական իրավունքը փոխարինվել է ամբոխի և ֆեյսբուքի իրավունքով». երկու օր առաջ մամուլում այս դիտարկմամբ է հանդես եկել քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով ժամանակին եղել է «Ազատություն» ռադիոկայանի Երևանի գրասենյակի ղեկավարը, իսկ այժմ «Ամերիկայի ձայն»-ի Հյուսիսային Կալիֆորնիայի թղթակիցն է:
«Հիշո՞ւմ եք, իշխանության առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չի զանգահարելու որևէ դատավորի ու նրա նկատմամբ ճնշում չի գործադրելու, չի թելադրելու, թե ինչպիսի որոշումներ ընդունեն,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց Աղասի Ենոքյանը: Ըստ նրա, դա երևի նախկինում ընդունված պրակտիկան էր` Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, և այդ առումով դատական իշխանությունը մանիպուլացվում էր։ «Բայց մենք տեսանք, որ դատարանների անկախությունն ամբողջովին չապահովվեց, օրինակ, «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ հավաքվում էր ամբոխ, որը պահանջում էր անհապաղ ազատ արձակել «Սասնա ծռերին», և որոշ ժամանակ անց դատարանները տեղի տվեցին… Ես համոզված եմ, որ դրա արդյունքն էր: Այսինքն` դատարանները չեն կարողանում որոշումներ կայացնել ըստ օրենքի և ըստ դատավորի խղճի, դատավորի համոզման: Հիմա նոր մեթոդիկա է, այլ մեթոդիկա է, որ, ասենք, բավականին, այսպես ասենք, երկրպագուներ դատվողների` թե իրական, թե ֆեյք, «Ֆեյսբուքում» սկսում են տարածել կոչեր, անեծքներ,  հայհոյանքներ: Ես ուղղակի գիտեմ, տեսնում եմ, որ փաստորեն այս ամեն ինչի տակ չընկնելու համար, պարզապես դատարանները սկսում են կայացնել ամբոխահաճ որոշումներ: Սա չեմ կարծում, թե արդարադատություն է», - ասաց Ա․Ենոքյանը:
Ըստ Ա․Ենոքյանի, Եթե դա, իրոք, այդպես է, եթե ՀՀ վարչապետի կողմից չի իրականացվել «հեռախոսային արդարադատություն», այլ ամբոխի ճնշմամբ են դատարանները կայացրել ամբոխահաճ և արդարադատությունից չբխող որոշումներ, վճիռներ, ապա Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դատական համակարգի նկատմամբ գոնե ամբոխի կամ փողոցի ճնշումն արգելելու, դատական համակարգի անկախությունը և դրանով պայմանավորված արդարադատությունն ապահովելու համար:  
Ըստ Աղասի Ենոքյանի, այդպիսի ձեռագիր, միտում կա նաև այլ հարցերում, մնացած հարցերն էլ այդ ձևով լուծելու վտանգ կա, մենք տեսնում ենք, որ որոշ տեղերում այս ձևով հարցեր լուծվում են:
Իսկ ինչո՞ւ է մամուլը հասարակական կարծիք ձևավորելու իր դերը զիջել «Ֆեյսբուքին»: «Քննարկում» հաղորդաշարի հյուրի կարծիքով, պատճառները մի քանիսն են, դրանցից մեկն այսօր «Ֆեյսբուք»-ի լայն տարածումն է, լայն գործածումն է ոչ միայն որպես տեղեկատվական հարթակ, այլև ազդեցության գործիք: Նաեւ, բանախոսի կարծիքով, այս հեղափոխության հաջողության մեջ այս «Ֆեյսբուք»-ի, նրա «լայվերի» կարևոր դերն է, որը դարձրեց դա գործիք հեղափոխության, և շատերը տեսան, որ դա իսկապես լուրջ, աշխատող գործիք է։ Բացի այդ, քաղաքագետի կարծիքով,  մամուլը փոքր-ինչ կրավորական կեցվածք ունի, այսինքն` մամուլն ակտիվ լինելու փոխարեն, ավելի շատ սպասում է ռեակցիաների, ավելի շատ փորձում է կառավարվել այդ ֆեյսբուքյան հոսքերից, և այս առումով, իհարկե, նա իր դիրքերը զիջում է: «Կարծում եմ, այս գործոնները միասին ստեղծում են այս իրավիճակը մամուլի պասսիվության»,- եզրակացրեց Ա․Ենոքյանը:
Իսկ գուցե մամուլը պասսիվ չէ, նրա գործելաո՞ճն է փոխվել…
Ըստ քաղաքագետի, գաղտնիք չէ, որ շատուշատ լրատվամիջոցներ աշխատել են ինչ-որ «սև կասսաների», «սև փողերի» շնորհիվ, և եթե մենք հիմա բոլորին բերում ենք հարկային դաշտ, նրանցից շատերը դժվար թե կարողանան աշխատել, հետևաբար առաջիկայում շատ լրատվամիջոցներ կարող է վերանան, որովհետև ՀՀ հարկային օրենսդրությունը, ըստ էության (խոսքը միայն լրատվամիջոցների մասին չէ), հատուկ այնպես է կառուցված, որ Հայաստանում ուղղակի առանց այդ «սև դրամարկղի», հնարավոր չլինի աշխատել:
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
 

 

Հաղորդումը ուղիղ հեռարձակվում է .

TV - AABC (Լոս Անջելես, ԱՄՆ)

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ)

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկ ծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

FB - Noyan Tapan - Նոյյան Տապան խմբում

Telegram - Noyan Tapan TV

 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք բոլոր հաղորդումները՝ օգտվելով ամբողջական տեսացանկից հետեւյալ հղումով՝

https://www.youtube.com/c/NoyanTapanLIVE/playlists

 

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

 

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube

 

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

 

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

 

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

 

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play