Անձեռնմխելիության հիմքով Ռ․Քոչարյանը չէր կարող ազատ արձակվել


Անձեռնմխելիության հիմքով Ռ․Քոչարյանը չէր կարող ազատ արձակվել

  • 13-08-2018 18:08:52   | Հայաստան  |  Իրավունք

Այսօր վերաքննիչ դատարանը կատարեց նախկին իշխանութունների պատվերը, կայացնելով ակնհայտ ապօրինի դատական ակտ։
Անձեռնմխելիության հիմքով Ռ․Քոչարյանը չէր կարող ազատ արձակվեր։Այսպես ՀՀ Սահմանադրության 56.1-րդ հոդվածի համաձայն՝Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:
Իսկ Քոչարյանը 2008 թ Մարտի 1-ին կատարել է այնպիսի գործողություններ, որոնք չեն եղել օրինական և իր կարգավիճակից բխող գործողություններ։
Վերջինիս անձեռնմխելիությունը վերաբերվում է միայն իր լիազորություններից բխող գործողությունների մասին։Իսկ ՊՆ նախարարի 0038 հակասահմանդրական հրամանը չի կարող գնահատվել որպես նախագահի կարգավիճակից բխող գործողություն և այլ ապօրինի գործողություններ, որոնք արձանագվել են ինչպես փաստահավաք խումի կողմից այնպել էլ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներով։
Հա հիշեցնեմ նաև, որ խաղաղ ցուցարարների վրա կրակ են արձակել «Չերեմուխա 7» գազային նռնակներ։
2008 թ մարտի 1-ի բռնություն գործադրողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
 
 
 «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play