ՀՅԴ-ն դեմ է այս ձևով պետության դերի ամրագրմանը, և երկիրն այս վիճակից հանելու իր «դեղատոմսն» է առաջարկում (տեսանյութ)


ՀՅԴ-ն դեմ է այս ձևով պետության դերի ամրագրմանը, և երկիրն այս վիճակից հանելու իր «դեղատոմսն» է առաջարկում (տեսանյութ)

  • 13-08-2018 22:55:31   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
ՀՅԴ-ն հարկային ոլորտում առաջարկում է կիրառել այնպիսի քաղաքականություն, որպեսզի հարուստներն ավելի բարձր տոկոսով հարկ վճարեն, քան պակաս եկամուտներ ստացողները:
Ի թիվս այլ առաջարկների, Դաշնակցությունն առաջարկում է նաև իրենց գերիշխող դիրքը չարաշահողների նկատմամբ նախատեսված տուգանքների չափը բարձրացնել, ընդ որում, այն չափով, որ փոխի նրանց վարքագիծը, որպեսզի գերիշխող դիրքը չարաշահողն արդեն մտածի` չարաշահի՞ այդ դիրքը, թե ոչ:
Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում այս մասին ասաց և Դաշնակցության այլ առաջարկները ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։
«Պետությունը պետք է այնպիսի արդար բաշխման սխեմաներ ներմուծի, որ բարիքներից ավելի շատ ստացողները հարաբերականորեն ավելի մեծ պատասխանատվություն ունենան հանրության առաջ և սոցիալական խնդիրները լուծելու առաջ, այլ կերպ ասած, այստեղ պետք է հանգենք եկամտահարկի պրոգրեսիվ հարկման ներդրմանը,- ասաց Թադևոս Ավետիսյանը։ Մենք կարծում ենք, որ ցածր եկամուտ ունեցողները, այսինքն` նվազագույն շեմից ներքև եկամուտները պետք է ավելի արագ աճեն: Այսինքն` նրանց վրա ավելի քիչ հարկային բեռ պետք է լինի, իսկ գնալով, ինչքան բարձրանում են եկամուտները, այնքան հարկային բեռը պետք է ավելանա: Միանշանակ է, որ մենք նաև անդրադառնում ենք նաև նրան, որ, այո, պետք է պետական հսկողության և վերահսկողության արդյունավետությունը բարձրացվի»:
Ըստ Թ. Ավետիսյանի, դա հատկապես անհրաժեշտ է, որովհետև միանշանակ է, որ ստվերային մեծ տնտեսության պարագայում, երբ որ շուկան էլ փոքր է, փոքր շուկայում մրցակցությունը սկսում է տուժել, առավել ևս, որ փոքր շուկան հակված է, որ ազատ մրցակցությունը սկսի խաթարվել, որովհետև խաղացողները քիչ են, հնարավոր են պայմանավորվածություններ և այլն:
Ինչպես նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողը, փոքր շուկա ունեցող մեզ նման երկրում, որտեղ նաև սոցիալական խնդիրներ կան, եթե ստվերն էլ մեծ է լինում, այսինքն` սահմանած խաղի կանոններն էլ չեն պաշտպանվում, արդար մրցակցությունն այլևս գնալով ետ է գնում և, բնականար, նաև արդար մրցակցության ցանկացած շեղում ու ձախողում իսկապես հանգեցնելու է մենաշնորհների կամ գերիշխող դիրքի չարաշահման, հանգեցնելու է նաև սոցիալական խնդիրների խորացման, եկամուտների բևեռացման և այլն: «Քննարկում» հաղորդաշարի հյուրի հավաստմամբ, իրենք անդրադարձել են, բնականաբար, և՛ արդար մրցակցության խնդիրներին, և՛ բնական մենաշնորհների կարգավորմանը:
«Այստեղ,- շարունակեց Թադևոս Ավետիսյանը,- մի շատ կարևոր մոտեցում ենք առաջ քաշել, որը նախկինում էլ կար, և մեզ քիչ չեն քննադատել նաև այս մոտեցման համար: Մենք կարծում ենք, որ բնական մենաշնորհները պետք է ոչ միայն ենթարկվեն անուղղակի պետական կարգավորման, այսինքն` պետությունն այստեղ որոշակիորեն գնային քաղաքականությունը կարգավորի, այլև պետական մասնակցության: Պետությունը պետք է այստեղ փայատեր լինի` այն էլ ձայնի իրավունքով, վերահսկիչ փաթեթն իրենը պետք է լինի` որոշումներ կայացնելու: Բնական մենաշնորհները, կարծում եմ, հայտնի են բոլորիս, դրանք են թե՛ էներգետիկայի ոլորտը, թե՛ ջուրը, գազը և այլն: Այսինքն` բնական մենաշնորհներն ունեն և՛ անվտանգության բաղադրիչ, և՛ սոցիալական մեծ բաղադրիչ (գաղտնիք չէ, որ մենք մեր ստեղծած եկամտի մեծ մասը ծախսում ենք այդ ոլորտներում և` կայուն), և՛ տնտեսական զարգացման մեծ բաղադրիչ, որովհետև իրենք ենթակառուցվածք են, և ցանկացած բիզնես եթե ուզում եք սկսել, պետք է հաշվի նստեք այդ ենթակառուցվածքների էֆեկտիվության հետ: Եվ այստեղ, այո, պետությունը պետք է ունենա մասնակցություն, և սա մեր առաջ քաշած մոտեցումներից է»:
Հիշյալ գրասենյակի ծրագրերի համակարգողի հավաստմամբ, շուկայում արդար մրցակցություն ապահովելու համար, պետությունն, առաջին հերթին, պետք է ունենա այնպիսի ինստիտուտ` իր գործիքակազմով, որը կկարողանա գերիշխող դիրքի չարաշահման դեպքում կիրառել համարժեք միջոցներ: Մինչդեռ, այսօր գերիշխող դիրքի չարաշահման դեպքում կիրառվող տուգանքներն ընդհանրապես համարժեք չեն գերիշխող դիրքի չարաշահման տված վնասներին, այդ տուգանքները որևէ ձևով չեն ազդում իրենց գերիշխող դիրքը չարաշահողների վարքագծի վրա, հետևաբար ՀՅԴ-ն այն համոզմանն է, որ այդ տուգանքների չափը պետք է բարձրացվի, ընդ որում, այն չափով, որ փոխի նրանց վարքագիծը, որպեսզի գերիշխող դիրքը չարաշահողն արդեն մտածի` չարաշահի՞ այդ դիրքը, թե ոչ:
«Երկրորդը,- շարունակեց Թադևոս Ավետիսյանը,- մենք ասում ենք, որ նրանց ինստիտուցիոնալ կարողությունը` պետական այդ մարմնի, որն այսօր կա և այս կամ այն չափով գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքար է տանում, էապես պետք է հզորացնել»:
Անդրադառնալով պարտադիր կուտակային համակարգին, «Քննարկում» հաղորդաշարի հյուրն ասաց.
«Մենք, երբ որ կոալիցիոն կառավարության կազմում էինք նախկինում, և դրանից հետո Դաշնակցությունը միշտ դեմ է եղել պարտադիր կուտակային համակարգին, անկախ նրանից` կառավարության կազմում է, թե ոչ:- Մենք բազմաթիվ անգամներ, և վերջինն ընդամենը մեկ ամիս առաջ նորից հանդես եկանք այդ համակարգին դեմ հստակ փաստարկներով, վերլուծականով, և առիթ ունեցանք ներկայացնել այդ մոտեցումները»:
Օգոստոսի 13-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել առցանց՝  «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան»‰ հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները` տեսանյութում
 
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play