Հինգերորդից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամ ներդրումային գումարներ․ԿԳՆ


Հինգերորդից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամ ներդրումային գումարներ․ԿԳՆ

  • 14-08-2018 11:33:51   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:
 
Համաձայն հրամանի` տարրական դպրոցում /առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ/ դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի: Հինգերորդից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամ ներդրումային գումարներ:
ԿԳ նախարարի մեկ այլ հրամանով հաստատվել է 2018-19 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play