Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա


Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա

  • 14-08-2018 11:53:38   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Շիրակ կենտրոնը» շարունակում է իրականացնել «Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին» http://shirakcentre.am/hy/program/2018/38/ ծրագիրը: 
 
Ծրագրին է միացել նաև  Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը: Սոցիալապես անապահով գյումրեցի 260 դպրոցահասակ երեխաներին տրամադրեց դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և հագուստներ:
 
Օրերս դեսպան Ն.Գ. պարոն Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին անձամբ այցելեց Շիրակ կենտրոն և տասնյակ երեխաների տրամադրեց նվերները:
 
Ավելացնենք, որ այս պահին «Շիրակ կենտրոնի» գործընկերների կողմից մոտ 550 երեխաների տրամադրվել է պայուսակներ և գրենական պիտույքներ: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play