Որեւէ մեկի մտքով չի կարող անցնել փորձ անգամ անել հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից․ Նիկոլ Փաշինյան


Որեւէ մեկի մտքով չի կարող անցնել փորձ անգամ անել հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից․ Նիկոլ Փաշինյան

  • 14-08-2018 15:12:02   | Հայաստան  |  Քաղաքական



Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով դիմել է հանրությանը՝ հայտարարելով, մասնավորապես, հետեւյալը․

«Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության,  Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումն այլընտրանք չունի։

 
«Այս ճանապարհը՝ օրինականության հաստատման ճանապարհն այլընտրանք չունի և բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եղանակներով և ձևերով», - ասաց Ն․Փաշինյանը։ Ըստ նրա, «այս ողջ պրոցեսի ընթացքում մեր կառավարությունը, մեր իշխանությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ձեր առաջ՝ Հայաստանի պետականության առաջ, ժողովրդի առաջ, օրինականության առաջ և մենք նաև այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում և այդ լիազորությունների սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում, որովհետև մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ, ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել պետական բյուջե և ծառայեցնել մեր ժողովրդի և պետության կարիքներին։ Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության։ Ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ, ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին»։
 
Նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն, Փաշինյանն ասաց՝ Հայաստանում գոյություն չունի որևէ ուժ որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ։
 
«Ով որ կփորձի կանգնել այդ ճանապարհին կհայտնվի պատմության աղբանոցում», - հայտարարեց վարչապետը։ Ըստ նրա, ժողովուրդը հաղթել է եւ որեւէ մեկի մտքով չի կարող անցնել փորձ անգամ անել հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից։ 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play