«Այսօր ինձ ամենամտահոգողը, այ հանկարծ, այդ ոգեղեն լիցքը տանուլ չտալն է». Խաչիկ Չալիկյան․(տեսագրություն)
15-08-2018 16:57:38 | Հայաստան | Քննարկում
«Այսօր ինձ ամենամտահոգողը, այ հանկարծ, այդ ոգեղեն լիցքը տանուլ չտալն է, հանկարծ այդ ոգևորությունը չմարելն է, իսկ դրա գործընթացները մենք, ցավոք սրտի, ամենուր տեսնում ենք, ցավոք, նաև լրատվական դաշտում,- օգոստոսի 15-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը:- Ես արդեն նախանշեցի, որ մտահոգում է այն, ինչ որ հակազդում է դրան: Այ, որ մենք խոսեցինք արդեն ռեժիսուրայից, ասեմ, որ ցանկացած միջանցիկ գործողությանը հակադրվում է հակամիջանցիկը: Բայց դա մտահոգելով հանդերձ, ինձ չի հուսահատեցնում, որովհետև դրանից կոնֆլիկտը մեծանում է, դրանով խաղի նշանակությունն է մեծանում, հաղթանակի արժեքն է մեծանում, և այդ առումով ես նաև շնորհակալությամբ եմ մոտենում այդ հակազդող ուժերի ճիգերին, որոնք մեզանից լրացուցիչ համարժեք, նոր լիցքեր են պահանջում»: Ըստ Խաչիկ Չալիկյանի, հակազդեցությունը միշտ չէ, որ բացասական արդյունք է ունենում: Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։